Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Մաշկի աճեցման նոր տեխնոլոգիա է մշակվել. news.am

Ամերիկացի գիտնականները մաշկի աճեցմանը համապատասխանող հատվածները որոշելու նոր մեթոդ են մշակել: Նյու Յորքում Բինգմթոնի համալսարանի պրոֆեսորի օգնական Գայ Գերմանը հայտնել է, որ այդ տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր կդառնա մաշկի նոր բջիջների աճեցումը` օգնելու այրվածքներից տուժած հիվանդներին:

Հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ մարդկային մարմնի տարբեր հատվածներում մաշկը տարբեր հատկանիշներ ունի: Միաժամանակ, այն լավ է աճում այն հատվածներում, որտեղ ձգվում է, օրինակ` հղիության ընթացքում: Մաշկը հնարավոր է ձգել արհեստական միջոցներով, այդ թվում` սիլիկոնի կամ օդով բալոնի օգնությամբ: Սակայն չի կարելի չափազանց արագ անել դա, որպեսզի հյուսվածքները չվնասվեն, ընդգծում են մասնագետները: Բացի այդ, որոշ հատվածներում մաշկը չոր է, հետեւաբար` ավելի փխրուն: 

Նոր մեթոդը թույլ է տալիս պարզել, թե մաշկի որ հատվածներն են առավել համապատասխանում ձգման համար: Հիմնական պարամետրերի թվում է` ջրի պարունակությունը, ճաքերի առկայությունը, հարթությունը եւ այլն: Այսպես` գիտնականները սովորել են ի հայտ բերել մաշկի տարբեր կառուցվածք ունեցող հատվածները եւ նախապես կանխատեսել կոնկրետ հատվածներում նոր բջիջների աճեցման հեռանկարները: Հետագայում նոր հյուսվածքը կարող է փոխպատվաստվել այրված տեղին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. v-kurse.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am
Էլեկտրահարում` բազմակի վնասվածքերով. armeniamedicalcenter.am

Պացիենտ` 56 տարեկան տղամարդ, ընդունվել է այրվածքների գիտական կենտրոն՝ մի քանի հազար վոլտ հզորությամբ էլեկտրահարվածից առաջացած վնասվածքներով: Պացիենտի մոտ առկա են եղել զույգ ոտնաթաթերի...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am
Սպիները հնարավոր կլինի հեռացնել էլեկտրական դաշտի օգնությամբ. news.am

Իսրայելից եւ ԱՄՆ-ից գիտնականների միջազգային խումբը տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս ազդակային էլեկտրական դաշտի օգնությամբ կանխարգելել գերաճած սպիների տարածումը: Այդ մասին հայտնում է...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am
Ընկերքային բջիջներով դեղը` ճառագայթահարման հետեւանքների դեմ. news.am

Pluristem Therapeutics (Իսրայել) բիոտեխնոլոգիական ընկերությունն ընկերքային բջիջների հիմքի վրա դեղ է մշակել, որը կարող է օգնել` պայքարելու ճառագայթահարման հետեւանքների` պոլիօրգանային անբավարարության եւ այլնի դեմ...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Արյան հետազոտությունը կօգնի բացահայտել ռադիացիոն ճառագայթման ծանրության աստիճանը. 1in.am
Արյան հետազոտությունը կօգնի բացահայտել ռադիացիոն ճառագայթման ծանրության աստիճանը. 1in.am

Արյան նորարարական հետազոտությունը կարող է նշանակալիորեն օգնել բժիշկներին, ովքեր աշխատում են ռադիոակտիվ վթարներից տուժածների հետ: Դրա շնորհիվ հնարավոր կլինի որոշել հիվանդի ապրելու հավանականությունը, ինչպես...

ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ
Ամերիկացի գիտնականները ճառագայթումից պաշտպանվելու համար դեղամիջոց են ստեղծել. news.am
Ամերիկացի գիտնականները ճառագայթումից պաշտպանվելու համար դեղամիջոց են ստեղծել. news.am

Ամերիկացի հետազոտողները դեղամիջոց են մշակել, որը կարողանում է հաղթահարել ճառագայթային հիվանդությունը նույնիսկ այն ժամանակ, երբ բուժումն սկսվել է ռադիացիոն ճառագայթում կատարելուց երեք օր անց: Հետազոտության արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Քսուք՝ այրվածքները բուժելու համար. news.am
Քսուք՝ այրվածքները բուժելու համար. news.am

Մեզանից ոչ մեկ վնասվածքներից եւ հիվանդություններից ապահովագրված չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես կարելի է վարվել  այս« դեպքերից առաջացած  հետեւանքների դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ալոե վերան՝ մաշկի այրվածքից առաջացած ցավը մեղմելու միջոց. med.news.am
Ալոե վերան՝ մաշկի այրվածքից առաջացած ցավը մեղմելու միջոց. med.news.am

Մարդու մաշկը բավականին նուրբ ու զգայուն օրգան է: Ամենատարբեր պատճառներից այն կարող է տարբեր բարդության վնասվաքներ ստանալ, այդ թվում նաև  էլեկտրական, ջերմային, լուսային, ռադիացիոն եւ կոնտակտային...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով, իսկ մյուսով  բռնել է տաք սուրճ...

Կանխարգելում և բուժում տանը
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն միջոց
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն միջոց

Ժամանակակից գիտության վերջին ձեռքբերումներից է նոր սարքավորման ստեղծումը, որն օգնում է արդյունավետ կերպով ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը ու բացառում է ռենտգենյան ճառագայթների վտանգավոր շփման անհրաժեշտությունը: Սարքավորումը աշխատում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ